Բանկոգում «մահացու» սրճարան է բացվել, հայտնում է South China Morning Post-ը։

Հաստատության դիմացի մայթն զարդարում է «Ո՞րն է կյանքիդ իմաստը» գրառմամբ աղյուսակը։ Անկյունում դրված բազմոցին տարածվել է մարդկային կմախք, իսկ մենյուի խմիչքների անվանումները «համեմված» են «մահ» եւ «ցավ» բառերով։ Սրճարանի կենտրոնում դագաղ է դրված։ Մարդկանց, որոնք համաձայնում են դրա կափարիչի տակ մի քանի րոպե անցկացնել, զեղչ են անում։

Սրճարանի սեփականատեր, սոցիոլոգ Վիրանուտա Ռոջանապրապայի   խոսքով՝ այդպես փորձել են հիշեցնել Թաիլանդի բնակիչներին, որ կարեւոր է հիշել մարդկային կյանքի վաղանցիկության մասին։