Շվեդ հնագետները Էլանդ կղզու Սանդբի Բորգ ավանում 1,5 հազար տարվա գլուխ սոխ են հայտնաբերել, գրում է The Local-ը։ Գիտնականների կարծիքով՝ այն վկայում է կղզու բնակիչների և Հռոմեկան կայսրության առևտրային կապերի մասին։
Հետազոտողները սկզբում չեն հասկացել, թե ինչ է մեծ ընկույզի նմանվող այդ գտածոն։ Ապա վերլուծության համար ուղարկել են Պատմության պետական թանգարան։ Այնտեղ մասնագետները նշել են, որ գտնվածը սոխ է,որը տվյալ պահին ամենահինն է Սկանդինավիայում։ Նախորդը գտնվել էր Դանիայում, բայց 200 տարով երիտասարդ էր։



























