Հնդկաստանում բողոքի ցույցեր են բռնկվել այն բանից հետո, երբ քաղաքական գործիչներին եւ ոստիկաններին մեղադրել են երեխաների բռնաբարության երկու իրար հետ կապ չունեցող դեպքերի համար, որոնց կապակցությամբ այժմ հետքաննություն է սկսվել, գրում է Thomson Reuters Foundation:
Վրդովմունքն ու զայրույթը հետեւել են ոստիկանության կողմից հնդկական Ջամու եւ Քաշմիր նահանգում գտնվող Կատուա հնդկական տաճարում 8-ամյա աղջկա բռնաբարության եւ սպանության մանրամասների հրապարակումից հետո: Հանցագործները 4 օր շարունակ բռնաբարել են երեխային, ապա՝ սպանել նրան և դին թաղել անտառում:
Ոստիկանության մեղադրական եզրակացության մեջ նշվում են նախկին կառավարական պաշտոնյան եւ աշխատակիցը, ով քննում էր աղջկա ծնողների բողոքը: Հանցագործությունը թաքցնելու փորձի համար չորս ոստիկան է ձերբակալվել:
Երկրորդ դեպքում տղամարդը մահացել էր ոստիկանության մեկուսարանում այն բանից հետո, երբ իշխող կուսակցության պատգամավոր Բհարաթիա Ջանթային մեղադրել էր երկու ամիս առաջ իր 16-ամյա դստեր առեւանգման եւ բռնաբարության համար: Ոստիկանությունը չէր հետաքննել մեղադրանքները, սակայն Հնդկաստանի Հետաքննությունների կենտրոնական բյուրոն գործը վերցրել է իր հսկողության տակ:
Առաջիկա երկու օրերի ընթացքում զանգվածային բողոքի ցույցեր կանցկացվեն Նյու Դելիում, Հայդարաբադում, Չենաեում եւ Կալկաթայում:



























