Ռուսական նավերը եւ սուզանավերը հետեւում են Միջերկրական ծովի արեւելյան մասում գտնվող ՆԱՏՕ-ի երկրների սուզանավերին եւ նավերին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով աղբյուրին:
«Վերջերս Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օպերատիվ միավորման մարտական նավերը եւ սուզանավերը մոտ հեռավորությունից մշտական վերահսկողություն են իրականացնում Միջերկրական ծովի արեւելյան մասում գտնվող ՆԱՏՕ-ի երկրների սուզանավերին եւ նավերին », - ասել է աղբյուրը:
«Ընդհանուր առմամբ, ռազմածովային նավատորմի օպերատիվ միավորման հիմնական խնդիրներից մեկը Միջերկրական ծովի արեւելյան մասում ստորջրյա, ջրային եւ օդային միջավայրի մասին լիարժեք տեղեկություններին տիրապետելն է», - հավելել է աղբյուրը:




























