Հունվարի 18-ին Հայաստան է այցելելու Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն այդ օրը ժամը 13-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ իջեւանելու է Համմարբերգը, պիկետ է կազմակերպելու՝ քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջով:





























