Ռուսաստանը կիսում է Լիտվայի ձգտումը՝  «հեծանիվ չհայտնագործել» ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման գործում, այլ աշխատել համաձայնեցված ձեւաչափերի շրջանակներում՝ հենվելով իրատեսական մոտեցումների եւ հիպոկրատական «մի վնասիր» սկզբունքի վրա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անվար Ազիմովը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Հույս ունենք, որ իրենց գործունեության մեջ մեր լիտվացի գործընկերները հավատարիմ կմնան հավասարակշռված գծին՝ չսահմանափակվելով միայն ԱՊՀ տարածքով»,- ասել է Ազիմովը:

Նա նշել է, որ Ռուսաստանը կիսում է Լիտվայի ձգտումները՝ հաշվի առնել ՄԱԿ-ի պատասխանատվությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման հարցում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, 2010թ. ԵԱՀԿ նախագահությունը Ղազախստանից անցել է Լիտվային:

ԵԱՀԿ նախագահի ձգձգված հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չեկուոլիսը Երեւան եւ Բաքու կայցելի փետրվարի վերջին: