Սիրիային ուղղված հարվածները բավական էին ցույց տալու համար, որ նրանք լրջորեն են տրամադրված, բայց ոչ այնքան, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա: Այս մասին «The Guardian»-ի իր հոդվածում գրում է խմբագիրներից մեկը՝ Մարտին Քեթլը:

Նրա խոսքով՝ վերը նշվածը դաս էր, որ աշխարհը քաղեց հարձակումից հետո,  բայց նման դիտարկումը կարող է վաղաժամ լինել, քանի որ հայտնի չէ, թե հետո ինչ կլինի:

Վերլուծաբանը կարծում է, որ Սիրիայի եւ տարածաշրջանի մյուս խաղացողները` Իսրայելը, Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ այդ երկրների վերահսկվող ուժերը, ինչպես նաեւ ջիհադիստները կարող են օգտվել իրենց շահերն առաջ տանելու հնարավորությունից: «Արեւմտյան երկրների հայտարարության համաձայն, վաղ փուլում հարվածները համեմատաբար սահմանափակ են: Սակայն միշտ էլ կա պատերազմի վտանգը», - գրում է Քեթլը:

Նա նկարագրում է հարվածները ավելի շատ որպես դիվանագիտական, քան ռազմական միջամտության փորձ` վկայակոչելով Չերչիլի հանրահայտ միտքը՝ պատերազմը քաղաքականության շարունակությունն է, բայց այլ միջոցներով:

Քեթլին կարծում է, որ Սիրիայի վրա հարձակումները երեք նպատակ էին հետապնդում. հաստատել քիմիական զենքի օգտագործման արգելքը, սիրիական հարցում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի դե ֆակտո միջազգային տիրապետությանը երկարաժամկետ, բայց բավական համեստ մարտահրավեր նետել եւ ցույց տալ, որ արեւմտյան ուժերը շարունակում են ներգրավված լինել մարդասիրական եւ տարածաշրջանային ճգնաժամում:

Սակայն հեղինակը նշում  է, որ դեռ վաղ է ասել, թե այս նպատակներից որն է կատարվել:

Հեղինակի կարծիքով, ԱՄՆ-ի համար հարձակումը ցույց է տալիս սիրիական ճգնաժամում երկրի մասնակցության երկակի տրամադրվածությունը:

«ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցում է Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարին: Բայց նույնիսկ այսօր նրանք շարունակում են հսկել Սիրիայում քաղաքացիական պատերազմը: Դոնալդ Թրամփը եկավ իշխանության՝ ցանկանալով չմիջամտել: Անցյալ շաբաթ նա իր թվիթներով աշխարհը միջուկային պատերազմի մեջ ներգրավեց: Իսկ հիմա նա, ինչպես եւ անցյալ տարի, հետեւեց Պենտագոնի խորհրդին եւ սահմանափակվեց Բաշար Ասադի զորքերին ճշգրիտ վիրահատական հարվածով: Այս հարվածը սակայն եւս մեկ մեխ է ՌԴ-ի առնչությամբ Թրամփի քաղաքականության դագաղին:

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա հարձակումը կարեւոր քայլ է Էմանուել Մակրոնի վճռականության գործում՝ համաշխարհային թատերաբեմում իր երկրի տեղն ամրապնդելու համար:

Իր հերթին Թերեզա Մեյը, ըստ նրա, արտաքին քաղաքականության հրամայականների եւ ներքաղաքական իրողությունների միջեւ է գտնվում: Մեծ Բրիտանիան միջազգային համագործակցություն է ցանկանում  Սիրիայում եւ Սոլսբերիում քիմիական զենքի կիրառման դեմ եւ չի ցանկանում, որ Ֆրանսիան մենակ գործի, որպես Վաշինգթոնի միակ դաշնակից: Քեթլի խոսքով, Մեյը  լավ հաշվարկել է, որ արագ եւ սահմանափակ հարվածը քաղաքականապես պակաս ռիսկային է, քան խորհրդարանին միջամտելու մասին խնդրելը:

 «Բավական է ցույց տալ, որ նրանք լուրջ են տրամադրված: Այսպես պետք է լինի: Բավական չէ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Բայց դա դեռ հնարավոր է», - գրում է հեղինակը՝ ամփոփելով ամերիկյան օդային հարվածի եւ կոալիցիայի արդյունքները: