Ապրիլի 13-ին՝ ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 2 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա Սիմոն Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 13-ին՝ ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի 36-ամյա վարորդը Բ.Մուրադյան փողոցի թիվ 16 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա Անժելա Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: