Մեծ Բրիտանիան ՄԱԿ քարտուղարությանը խնդրել է 24 ժամվա ընթացքում ճեպազրույց անցկացնել՝ պարզելու համար Դումայում հասանելիության համար արդյոք ձգձգումներ եղել են: Անվտանգության խորհրդի նիստում նման առաջարկով է հանդես եկել ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ Խորհրդի համար շատ օգտակար կլինի կամ ճեպազրույց անցկացնել, կամ համառոտ ամփոփագիր ներկայացնել, թե ներկայումս ինչ փուլում են Քիմիական զենքի արգելման կազմակերպության փաստերի հաստատման առաքելությունը եւ ՄԱԿ անտանգության հարցերով դեպարտամենտը ու ինչպիսին են հետագա ծրագրերը, ինչպես նաեւ Դումայում հասանելիությանը որեւէ ձգձգում արդյոք եղել է, եւ պատճառաբանել, թե ինչն է ձգձգում առաջացրել: Եթե սա հնարավոր լիներ անել առաջիկա 24 ժամվա ընթացքում, ես անչափ շնորհակալ կլինեմ»,- ասել է դիվանագետը՝ իր խնդրանքն ուղղելով ՄԱԿ քարտուղարությանը: