Հայաստանի ոստիկանությունը ժամը 13:30-ի դրությամբ տարբեր բաժիններ բերման է ենթարկել հանրահավաքների 62 մասնակիցների։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից։

Նշենք, որ ժամը 11,30-ի դրությամբ բերման էր ենթարկվել 11 քաղաքացի:

Նշենք, որ քիչ առաջ լարված իրավիճակ էր մայրաքաղաքի Նոր Նորքի թաղամասում: Այստեղ ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցուցարարների է բերման ենթարկել:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ցուցարարները մի քանի ուղղություններով երթ են անում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթն իրականացվում է Նոր Նորքում: Այժմ ցուցարարները պատգամավորի հետ շրջում են Նոր Նորքի զանգվածներով եւ կոչ անում քաղաքացիներին միանալ իրենց: