Այս պահին Թուրքիայի կառավարող կուսակցությանը՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, աջակցում է քաղաքացիների 46 տոկոսը: Հանրային կարծիքի նման տվյալներ է ներկայացրել Konsensus գործակալությունը՝ «Հաբերթյուրք» թերթի պատվերով: Հարցման արդյունքները տպագրվել են նախօրեին՝ ընտրություններից վեց ամիս առաջ:
Եթե հարցման արդյունքները հաստատվեն 2011թ. հունիսին կայանալիք քվեարկությանը, Էրդողանի իսլամական կուսակցությունը իշխանության կգա երրորդ ժամկետով:
Առաջին անգամ թուրք իսլամիստները հաղթանակ են տարել 2002թ.: Այդ ժամանակվանից երկիրը փոխել է իր քաղաքական կուրսը, եւ Թուրքիայում աշխարհիկ արժեքներից դեպի իսլամացում շարժ է նկատվում:




























