Ծագումով եզդի իրաքցի իրավապաշտպան, ՄԱԿ թմրանյութերի եւ հանցավորության հարցերով բարի կամքի դեսպան Նադյա Մուրադը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ես միանում եմ հայ ժողովրդին եւ բոլոր երկրներին կոչ եմ անում այս Ցեղասպանությունը ճանաչել»,- նշել է նա Twitter-ում:




























