Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Adamas անվանումով մեքենաների հատուկ շարք, հաղորդում է Autonews.ru-ն:

Այն ներառում է Wraith Black Badge-ի 40 եւ  Dawn Black Badge-ի 30 հատուկ մոդելները: Նորույթները դարձել են պատմության մեջ առաջին երկգույնանի թափքով Black Badge մեքենաները: Ավտոմեքենաներին  զարդարում են «Էքստազի հոգի» ֆիրմային ֆիգուրները՝ պատրաստված ածխածնի մանրաթելի 294 շերտից, որոնք օգտագործվում են օդատիեզերական արդյունաբերության մեջ:

Սրահում ժամացույցը դրվագազարդված է 88 սեւ ադամանդներով, որոնք ձեւավորում են հավերժության նշանը:

Առաստաղին «ատղային երկինք է», որը բաղկացած է 1340 օպտիկամանրաթելային տարրերից: Ավտոմեքենաները տարբերվում են նաեւ մետղական անփայլ պանելներով եւ դռների մոտ հատուկ փորագրություններով: