Ուֆայում ռեստորանային համալիրի կոյուղահոր իջած հինգ հայերը մեթանից թունավերվել են։

Ավելի վաղ Բաշկիրիայի քննչական կոմիտեում Ուֆայի «Պրիստան» ռեստորանային համալիրի կոյուղահորում 5 մարդու մահվան դեպքի առիթով քրեական գործ էր հարուցվել, հայտնում է ufa.mk.ru–ն։

Ամբարում կուտակվել է մեթան բնական գազը, որը փաստացի վայրկյանական թմրեցնում է, կաթվածահար անում եւ սպանում մարդուն։ Մեթանը անհոտ եւ անգույն գազ է, որը կուտակվում է ջրի մոտ տեղակայված ստորգետնյա կառույցներում։

Քննիչները հավատացած են, որ տղամարդկանց մահը  ղեկավարության անփութության պատճառով է տեղի ունեցել, որոնք չեն հետեւել անվտանգության կանոններին։ «Պրիստան» ռեստորանը պատկանում է հայկական սփյուռքին, զոհերը հայեր են եղել։