AM Best հեղինակավոր ֆինանսական գործակալությունը հրապարակել է աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերությունների վարկանիշերը։
Ֆրանսիական AXA լավագույնն է ապահովագրական վճարների ծավալով։ ճապոնական Japan Post Insurance-ը խոշորագույն  է ակտիվների ծավալով (1,1 տրլն դոլար)։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի դատարանի որոշմամբ՝ ֆրանսիական AXA ապահովագրական ընկերությունը 2010 թ. 17,5 մլն դոլար հատուցեց հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին։ 11,5 մլն դոլլարը հատկացվեց այն զոհերի ժառանգներին, որոնք մինչ 1915 թ. ապահովագրական պոլիս էին ձեռք բերել այդ ընկերությունում, մնացածը՝ դատապաշտպաններին ու հայկական բարեգործական կազմակերպություններին։