Ամստերդամի VUSec ազատ համալսարանի ուսումնասիրողների խումբը հայտնաբերել է հեռախոսի վրա ամենաարագ հաքերային հարձակում իրականացնելու տարբերակներից մեկը, հայտնում է Ria.ru-ն:
Փորձագետները թեստավորել են 3 տարբեր ապրանքանիշերի սմարթֆոններ, եւ հայտնաբերել են որ, օգտագործելով Rowhammer խոցելիությունը հնարավոր է սմարթֆոնը շարքից դուրս բերել 2 րոպեից քիչ ժամանակում: Մինչ այդ համարվում էր, որ Rowhammer-ը խոցելի էր միայն համակարգիչների համար:
Խոցելիությունը հնարավորություն է տալիս կոտրել սմարթֆոնը բջջային զննարկչի ստանդարտ հավելումների միջոցով՝ օգտագործելով JavaScript ծրագրավորման լեզուն:
Զննարկչում հարկավոր է ներմուծել կոդ, որն ակտիվացնում է վնասակար շղթա վնասելով սարքի միկրոճարտարապետությունը:
Հարձակումից հետո ցանցահենը կարող է մանիպուլյացիայի ենթարկել հիշողության մեջ պահվող տվյալները:
Ինչպես հայտնում են փորձագետները, Rowhammer-ը չափազանց վտանգավոր է հենց բջջային հեռախոսների համար:




























