Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակկեյնի ազգականները, ում անցյալ տարի ուղեղի քաղցկեղ էին ախտորոշել, ԱՄՆ նախագահի աշխատակազմին իրազեկել են, որ երկրի առաջնորդ Դոնալդ Թրամփին չեն ցանկանում տեսնել քաղաքական գործչի հուղարկավորությանը: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը:

Մակկեյնին, որը 81 տարեկան է, 2016 թվականին վեցամյա ժամկետով 6-րդ անգամ են սենատոր ընտրել: 2017 թվականին նրա մոտ «գլիոբլաստոմա» էր ախտորոշվել: Նախկինում նա խոստովանել էր, որ հիվանդության պատճառով նոր ժամկետով չի վերընտրվի:

Պարբերականի տեղեկություններով՝ Մակկեյնի ազգականները նրա հուղարկավորությանը կցանկանային տեսնել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին, այլ ոչ ԱՄՆ նախագահին: Այս որոշումը պատճառաբանվում է Սպիտակ տան ղեկավարի եւ սենատորի «անկայուն հարաբերություններով»:

Սենատորի ազգականները պատրաստվում են սգո արարողությունը կատարել ԱՄՆ մայրաքաղաքի Մայր տաճարում, նշում է պարբերականը:
Նախկինում Մակկեյնը հայտարարել է, որ հավանաբար, եւս 5 տարի կապրի. «Հավանաբար, ուռուցքաբանության առաջընթացը թույլ կտա հայտնագործել ինձ մոտ առկա քաղցկեղի տեսակի բուժման նոր միջոց եւ իմ կյանքի տեւողությունը երկարացնել: Հնարավոր է, ես չեմ լինի մինչ այն, երբ դուք կլսեք այս բառերը, իմ կանխատեսումն ավելի շուտ անկանխատեսելի է»:

Մակկեյնն ընտրվել է Արիզոնայի նահանգից, որտեղ հիմա բուժում է անցնում: 2008 թվականին նա Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու, սակայն պարտվել է Բարաք Օբամային: Մակկեյնը հայտնի է որպես Թրամփի քննադատ, որը բազմիցս նախագահի կարծիքից տարբերվող կարծիք է ունեցել:

Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ չգիտի, թե գլխի ուռուցքով որքան կապրի