Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի մայրաքաղաք Էր Ռիադի երկնքում բալիստիկ հրթիռ են որսել, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Էր Ռիադին ուղղված հրթիռը Եմենից է արձակվել:
Եմենում հուսիների զինված շարժումը իր պաշտոնական հեռուստաալիք al-Masirah TV-ով հայտնել է, որ սաուդյան մայրաքաղաքի «տնտեսական թիրախների» վրա է արձակվել «երկու բալիստիկ հրթիռ»:





























