104-ամյա ավստրալացի գիտնական Դեվիդ Գուդոլը մահացել է այսօր շվեյցարական կլինիկայում մահացու ներարկումից հետո: Գուդոկը Ավստրալիայից Շվեյցարիա էր եկել մի քանի օր առաջ, որպեսզի նրան օգնեն տեղափոխվել այն աշխարհ:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Գուդոլը մահացել է ընտանիքով շրջապատված՝ Բեթհովենի սիմֆոնիայի ներքո: «Սա սարսափելի երկար է ձգվում»,- այսպիսին էին գիտնականի վերջին խոսքերը մահից առաջ: «Դա տեւական ժամանակ է տեւում», - գիտնականի վերջին խոսքերն իր մահից առաջ էին:

Ավստրալիայում էվթանազիան արգելված է, ինչի կապակցությամբ Գուդոլը հույս ուներ, որ իր քայլը կստիպի ավստրալական իշխանություններին վերանայել իր մտեցումն այդ հարցի հետ կապված: