Մրջյուններն արագ յուրացնում են Երկրի տարածքները, որտեղ նախկինում չեն ապրել: Ակամայից նրանց օգնում է մարդը. գլոբալացման դարաշրջանում ընդլայնված տրանսպորտային հաղորդակցությունն ու միջազգային առեւտրի զարգացումը հնարավորություն են տալիս միջատներին հսկայական հեռավորություններ անցնել: Այս եզրակացությանն են հանգել Լոզանի համալսարանի գիտնականները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մրջյունների տարածման գործընթացներն ավելի լավ  հասկանալու համար հետազոտողներ Կլեո Բերտելսմայերը եւ Լորան Քելերը վերլուծել են ԱՄՆ-ի եւ Նոր Զելանդիայի օդանավակայաններում եւ նավահանգիստներում հավաքված տվյալները: Պարզվել է, որ անցյալ 100 տարիների ընթացքում հեռավոր երկրներից ներկրված մրջյուններին այստեղ ավելի քան 4 հազար 500 անգամ են հայտնաբերել:

ԱՄՆ-ում  75 տոկոս դեպքերում, ինչպես գիտնականները հաստատել են, միջատները եկել են ոչ թե իրենց «հայրենիքից», այլ մյուս շրջաններից:

Նոր Զելանդիայում այս ցուցանիշը ավելի բարձր է` մոտ 90 տոկոս: «Երկու դեպքերում էլ միջատները ներթափանցել են  աշխարհագրորեն մոտ գոտիներից: