Ուրբաթ առավոտվա դրությամբ հենանիշային նավթատեսակների գները քիչ են փոխվում և շաբաթն ավարտում են հուլիսի կեսերից ի վեր գրանցված ամենամեծ աճով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության նոր սրման պատճառով։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց $95,51-ով, ինչը 1 ցենտով ցածր է նախորդ առևտրային օրվա փակման ցուցանիշից։ Հինգշաբթի դրանք նվազել էին $0,11-ով (0,12%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց $95,52-ի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է $0,23-ով (0,25%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց $91,53-ի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն ավելացել էր $0,29-ով (0,32%)՝ մինչև մեկ բարելի դիմաց $91,30։