Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Ժակոբ Կամիլ Պիսարոյի (1830-1903) «Ընթերցող Ֆելիքս Պիսարոն» նկարը՝ Փեգի եւ Դեւիդ Ռոքֆելերներ ընտանիքի հավաքածուից, Christie's աճուրդում վաճառվել է 3 մլն դոլարով, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ինչպես նշված է Christie's-ի կայքում, նախնական արժեքը տատանվել է 900 հազար դոլարից մինչեւ 1,2 մլն դոլար սահմանում: Դիմանկարը թվագրված է 1893 թվականով եւ կատարված է կտավի վրա յուղաներկով:
Լոտի պարզաբանող գրառման մեջ նշված է, որ կտավի վրա պատկերված է Պիսարոյի 5 որդիներից երրորդը: Մասնագետների գնահատմամբ՝ նա պատկերվել է 19 տարեկանում: Փորձագետների կարծիքով՝ գրքույկը, որը նա ընթերցում է Պյոտր Կրոպոտկինի կամ Էլիս Ռեքլյուի անարխիստական հրապարակումներից մեկն է:





























