ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը քննադատության է ենթարկել լրատվամիջոցներին առ այն, որ նրանք չափազանցնում են Սպիտակ տնից տեղեկատվության արտահոսքը՝ վարչակազմը վատ լույսի ներքո ներկայացնելու համար: Այս մասին ԱՄՆ առաջնորդը գրել է իր թվիթերյան էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Այսպես կոչված արտահոսքերի մասին լուրերը Սպիտակ տնից մեծ չափազանցություն են, որոնք տրամադրվում են կեղծ լուրեր ստեղծող լրատվամիջոցներին՝ մեզ հնարավորինս վատ ներկայացնելու համար: Արտահոսքի աղբյուրները դավաճաններ և վախկոտներ են, եւ մենք կպարզենք՝ ովքեր են նրանք»,- նշվում է հայտարարության մեջ:
Ինչպես գրում է ամերիկյան Politico թերթը, նախորդ շաբաթ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել նախագահի խորհրդական Քելի Սեդլերի կողմից քաղցկեղով հիվանդ սենատոր Ջոն Մաքքեյնի հասցեին արված հայտարարությունների մասին: Ըստ թերթի՝ ներքին նիստի ժամանակ Սեդլերն առաջարկել է ուշադրություն չդարձնել, որ սենատորը համաձայն չէ ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնի համար Ջինի Հեսփելի թեկնածության հետ, քանի որ «նա միևնույն է մահանում է»:
Դրանից հետո, ABC- ն, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը նախատել է աշխատակիցներին այն բանի համար, որ պատմությունը հայտնի է դարձել հանրությանը, իսկ Մաքքեյնի հասցեին մեկնաբանությունն «անընդունելի» է անվանել:
Թրամփը քննադատել է ԶԼՄ-ներին՝ Սպիտակ տնից տեղեկատվության արտահոսքի չափազանցման համար

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























