Սենդվիչներն ու կարտոֆիլի ֆրին ոչնչացնում են նյարդային հյուսվածքները եւ նպաստում բորբոքային գործընթացների: Նման եզրակացության են եկել Նյու Յորքի Հոգեբուժական ինստիտուտի գիտնականները:

Նրանք սկանավորել են նորմալ մարմին ունեցող եւ սխալ սննդակարգի պատճառով գիրացած մարդկանց գլխուղեղը: Տոմոգրաֆիան ցույց է տվել որոշակի խախտումներ գեր մարդկանց մոտ, գրում է RBC-ն:

Մասնավորապես, նրանց մոտ նկատվել է ֆիբրինոգենի սպիտակուցների կոնցենտրացիայի բարձր մակարդակ, ինչը վկայում է նյարդային համակարգում բացասական գործընթացների մասին, քանի որ ֆաբրիոգենի կակարդակը բարձրանում է սուր բորբոքային հիվանդություններին եւ հյուսվածքների մահանալու դեպքում:

Բացի այդ, ամերիկացի գիտնականներն արձանագրել են ուղեղի կրճատում այն մարդկանց մոտ, ովքեր չարաշահում են «արագ սնունդը» (fast food):