Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի ատամների պրոթեզը վաճառվել է Լոնդոնում հունվարի 19-ին կայացած աճուրդում, 19,2 հազար ֆունտ սթերլինգով:

Աճուրդի հանված ատամնապրոթեզը, որ մասամբ ոսկուց է, մշակվել է ատամնաբույժների կողմից այնպես, որ մասամբ փոխհատուցի հայտնի գործչին բնորոշ դիմագծերը: Bonhams-ի փորձագետների խոսքով, «Չերչիլի ամենահայտնի ելույթները արտասանվել են այդ պրոթեզով», հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը: