ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Չինաստանի նախագահ Հու Ցզինթաոյի ասուլիսն ուղեկցվել է թարգմանական բարդություններով: Տհաճ դեպքը տեղի է ունեցել Սպիտակ տանը կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:
Առաջին հարցը լրագրողները տվել են մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ: Օբաման իրեն բնորոշ կերպով խուսափողական պատասխան է տվել, որից հետո պարզվել է, որ թարգմանչին ժամանակ է անհրաժեշտ չինարեն թարգմանելու համար:
«Ես ցավում եմ, բայց կարծում էի, որ մենք սինխրոն թարգմանություն ունենք: Այլապես պատասխանը մի քանի դրվագի կբաժանեի»,- ասել է ԱՄՆ նախագահը: Հու Ցզինթաոն ընդհանրապես արհամարհել է հարցը: Ավելի ուշ նա հայտնել է, որ ոչինչ չի լսել «թարգմանության խնդիրների» պատճառով:
Իրավիճակը կրկնվել է, երբ արդեն չինացի լրագրողն է իր մայրենի լեզվով հարցը տվել Օբամային: «Ներողություն, բայց ես չինարեն եմ լսում»,- ասել է նախագահը:
Իրավիճակը հարուցել է ներկա լրագրողների ծիծաղը:





























