Յելի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Լորի Սանտոսը հետաքրքիր փորձ է կատարել. նա սեղանին փոքրիկ բռնակով մի արկղ է դրել, պտտել այն եւ բացել: Այնուհետ նա մեկ այլ մարդու է առաջարկել  նույնն անել:

Բոլոր մարդիկ սկզբում փորձել են պտտել բռնակը, իսկ հետո բացել արկղը: Երբ նույնը շունն է արել, ապա կենդանին արկղը բացել է առանց բռնակին դիպչելու: Բանն այն է, որ այն որեւէ կերպ միացված չի եղել արկղի հետ, հաղորդում է  «Մոյա պլանետան»:

Սանտոսն այս ֆենոմնեը բնացատրել է LiveScience-ին: «Շները շատ լավ սովորում են մեզանից, ընդ որում ավելի լավ, քան մարդիկ: Մարդիկ երբեմն չափից շատ են հակված նմանակմանը՝ կրկնելով անգամ այն քայլերը, որոնք անհրաժեշտ չեն: Սա մեզ թույլ է տվել մեծ մշակույթ եւ տեխնոլոգիաներ մշակել, բայց մենք կենդանիներից դեռ շատ բան ունենք սովորելու»: