Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հունվարի 20-ի երեկոյան հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

Դավութօղլուն ընդունել է նաեւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Սայիդ Ջալիլիին: Թուրք դիվանագետի խոսքով, ով չի ցանկացել ասել իր անունը, երկու հանդիպումներում էլ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել, գրում է Anadolu-ն:

Ջալիլին, Էշթոնը եւ «Վեցնյակի» երկրների քաղաքական տնօրենները (ԱԳ փոխնախարարները) Ստամբուլ են ժամանել մասնակցելու Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բանակցություններին: