Երեւանի ավագանու խորհրդի այսօրվա նիստում «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին փոխտնօրեն Վահագն Առաքելյանը միաձայն որոշմամբ նշանակվել է Երեւանի փոխքաղաքապետ: Նա համակարգելու է ֆինանսական ոլորտը: Այս մասին քաղաքապետարանից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Կարեն Կարապետյանը փոխքաղաքապետին ներկայացրել է գովեստի խոսքերով . «Նա հմուտ ֆինանսիստ է, ազնիվ ու բարոյական մարդ: Ես նրա հետ աշխատել եմ «Հայ Ռուսագազարդում» եւ կարող եմ ասել, որ նա երկրի լավագույն ֆինանսիստներից մեկն է»,-ասել է քաղաքապետը: Նիստի ավարտից հետո նորանշանակ փոխքաղաքապետը պատասխանել է լրագրողների հարցերին: Ասել է, թե միտում չի նկատում, որ «Հայ Ռուսգազարդի» կադրերին Կարապետյանը բերում է քաղաքապետարան: Իսկ իր մասին ասել է, թե ավելի վաղ էր դուրս եկել «ՀայՌուսգազարդից»:
«Ենթադրում եմ, որ բոլոր քաղաքացիների համար կլինի միասնական վերաբերմունք, բոլոր քաղաքացիները դա կզգան»,-վստահեցրել է Առաքելյանը: Հարցին թե մինչեւ հիմա այդպես չէ՞ր, ասել է. «Հավանաբար այդպես է եղել: Ես չգիտեմ, ես շատ քիչ եմ շփվել քաղաքապետարանի հետ»:





























