Սաադ Հարիրին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ես Ձեզ հաջողություն եմ մաղթում Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Լիբանանի բարեկամությունը Հայաստանի հետ ունի խորը արմատներ, եւ որպես վարչապետ, ես կանեմ ամեն հնարավորը մեր երկու երկրների միջեւ կապերն ավելի ամրապնդելու համար: Ես սպասում եմ մոտ ապագայում մեր փոխադարձ այցելություններին՝ մեր երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասված է Լիբանանի վարչապետի շնորհավորական ուղերձում: