ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգթոնը պետք է մաքսատուրքեր սահմանի Միացյալ Նահանգներում առեւտուր իրականացնողների նկատմամբ: Նրա կարծիքով, միայն այս կերպ է հնարավոր հավասար պայմաններում արդար առեւտրի հասնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Միացյալ Նահանգների հանդեպ, ի վերջո, պետք է ազնիվ լինեն առեւտրի ոլորտում: Եթե մենք մաքսատուրքեր չենք սահմանում այլ պետությունների ապրանքների վրա, իսկ նրանք մեզանից պահանջում են 25, 50 կամ նույնիսկ 100 տոկոս, ապա դա անազնիվ է, այլեւս չի կարելի նման բան հանդուրժել: Դա ազատ կամ արդար առեւտուր չէ, դա հիմար առեւտուր է », - գրել է նա Twitter-ում:





























