Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մտադիր է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այդ մասին Ասադը հայտնել է Սիրիայում Հյուսիսային Կորեայի նոր դեսպանին, հայտնում է «Մեդուզան»։

«Վստահ եմ, որ Կիմ Չեն Ընը վերջնական հաղթանակ կտանի եւ կմիավորի երկու Կորեաները: Ապագայում ես կայցելեմ Հյուսիսային Կորեա եւ կհանդիպեմ նրա հետ»,-հայտարարել է Ասադը։

Հունիսի 12-ին Սինգապուրում կկայանա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Մայիսի 24-ին՝ Հյուսիսային Կորեայի եւ Միացյալ Նահանգների փոխադարձ կտրուկ հայտարարություններից հետո, Թրամփը հայտարարել էր բանակցությունները չեղյալ հայտարարելու մասին, սակայն հունիսի 1-ին հաղորդել էր, որ դրանք, այնուամենայնիվ, կկայանան։