Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիսը մտադիր է Սլովակիայի դեմ կոմունիստական դարաշրջանում գաղտնի ոստիկանության տեղեկատու լինելու մեղադրանքով դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ չորեքշաբթի Չեխիայի նախագահը կրկին վարչապետ նշանակեց միլիարդատեր Բաբիսին:

63-ամյա Բաբիսը մինչեւ 1989 թվականը եղել է կոմունիստական կուսակցության անդամ: Նա հայտարարել է, որ մտադիր է մաքրել իր անունը StB-ի հետ դավադրության մեղադրանքներից, որոնք հիմնված են պետական պատմական արխիվների վրա:

Բաբիսը խոստովանել է, որ 1980-ականներին Չեխոսլովակիայում հանդիպել է StB-ի աշխատակիցների հետ, երբ նա Կոմկուսի անդամ էր եւ արտաքին առեւտրով էր զբաղվում, սակայն նա պնդում է, որ նրանց հետ տնտեսական հարցեր է քննարկել: