Ռուսների եւ կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հունվարի 23-ի երեկոյան՝ Սանկտ-Պետերբուրգում:

Նախնական տեղեկություններով, կռվի մասնակիցներից մեկը դիմել է ոստիկանություն՝ գազային ատրճանակից ստացված վնասվածքներով եւ կապտուկներով:

Ականատեսների վկայությամբ, ծեծկռտուքը տեղի է ունեցել Յարոսլավ Հաեկի եւ Բուդապեշտի փողոցների խաչմերուկում, որի պատճառը եղել է կովկասցու կողմից պետերբուգի բնակչին հասցված դանակի հարվածը:

Չարագործները փորձել է են դեպքի վայրից թաքնվել «ՎԱԶ-2109» մակինիշի մեքենայով, սակայն տեղացիները կարողացել են գտնել նրանց եւ փակել մեքենայի ճանապարհը: Նրաքն սկսել են կոտրել մեքենայի ապակիները, իսկ ներսում գտնվողներին՝  դուրս քարշ տալ:

Միջադեպի ականատեսի ներկայացմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք դադարեցրել են կոնֆլիկտը: Մեկ այլ ականատես պատմել է, որ լսվել են կրակոցներ:

Սանկտ Պետերբուրգի ՆԳ գլխավոր վարչությունից հաստատել են կովկասցիների եւ ռուսների միջեւ ծեծկռտուքի փաստը: Ոստիկանների ժամանելու ժամանակ ծեծկռտուքի մասնակիցների թիվը 11 է եղել: Ոստիկանները կռիվը դադարեցնելու համար ստիպված են եղել նախազգուշական օդ կրակել: Ոստիկանները ձերբակալել են 5 ռուսի եւ 6 կովկասցու: