Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 09:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 46 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բնակիչը գտնվում է հոգեպես ծանր վիճակում եւ ցանկանում է ինքնասպանություն գործել:




























