Հունիսի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդները եւ «ՈՒԱԶ»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։