Հայաստանում առանձնակի ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձը քրեակատարողական հիմնարկից դուրս գալու հնարավորություն չունի, օրինակ՝ հարազատների թաղումներին մասնակցելու համար: Հունիսի 26-ին Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ըստ նրա՝ դրանում մեղավոր է ոչ թե քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, այլ օրենսդրական արգելքը: Օմբուդսմենը նշեց, որ համապատասխան օրինագիծը, որով նախատեսվում վերացնել է դատապարտյալների՝ ուղղիչ հիմնարկից դուրս գալու ընդհանուր արգելքը, քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի հետ, ուղարկվել է բոլոր խորհրդարանական խմբակցություններին եւ շուտով շրջանառության մեջ կդրվի: «Մենք առաջարկում ենք վերացնել ընդհանրացված արգելքները, դրանք պետք է կոնկրետացվեն, անհատական լինել»,- պարզաբանեց Արման Թաթոյանը:
Դատապարտյալների՝ կալանավայրի տարածքից դուրս գալու ընդհանրացված արգելքը պետք է վերացվի. օմբուդսմեն

Հասանելի է
русский



























