Հարավային Կորեան իր վրա է վերցրե; ԱՄՆ-ի ամենախոշոր ամերիկյան ռազմակայանի կառուցման ծախսերի մեծ մասը: Ելույթ ունենալով Փհետակեում նոր գրասենյակի բացմանը՝  ԱՄՆ զինված ուժերի հրամանատար գեներալ Վինսենթ Բրուքսը նշել է, որ ծրագրի արժեքը 10.8 միլիարդ դոլար է, եւ  Սեուլն իր վրա է վերցրել ծախսերի 90 տոկոսը, փոխանցում է Reuters-ը:

«Այս 90 տոկոսի դիմաց ԱՄՆ-ն ձեզ հետ է մնում 100 տոկոսով»,- ասել է գեներալը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ընդգծել է, որ Սեուլը պետք է հոգա Հարավային Կորեայում մոտ 28.500 ամերիկացի զինծառայողների համար անհրաժեշտ ծախսերի մեծ մասը: