Ադրբեջանում էլեկտրաէներգիայի մատակարարման կասեցման կապակցությամբ Բաքվի մետրոպոլիտենն այսօր չի վերսկսի իր աշխատանքը, հաղորդում է «Թրենդը»՝ հղում անելով «Բաքվի մետրոպոլիտենի» մամուլի ծառայության ղեկավար Բախտիյար Մամեդովին:

Հուլիսի 3-ի երեկոյան Ադրբեջանի մայրաքաղաքը եւ երկրի որոշ շրջաններ կրկին առանց էլեկտրականության են մնացել: Երկրի ջրային ռեսուրսների «Ազերու» ընկերություն օպերատորը նախազգուշացրել է խմելու ջրի մաքրման գործարանի աշխատանքների դադարեցման մասին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Էլեկտրաէներգիան դադարեցվել է մատակարարվել նաեւ Սումգայիթ եւ Մինգյաչեւիի քաղաքներում, ինչպես նաեւ Ադրբեջանի Օգուսկիյմ, Գախ եւ Սալյան շրջաններում:

Հուլիսի 3-ի գիշերը Մինգյաչեւիրի հիդրոէլեկտրակայանի ենթակայաններից մեկում պայթյունի պատճառով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, ինչպես նաեւ Սումգայիթում, Շիրվանում, Գյանջայում, Արդաշում եւ Զագաթալայում առանց էլեկտրականության են մնացել: «Ազերէներժի» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Յխյա Բաբանլիի խոսքով, համակարգային սարքավորումների մի մասը անոմալ շոգի պատճառով շարքից դուրս է եկել: