Էստոնիայի հարավային շրջանի Վիլյանդի քաղաքի բնակչին վերադարձրել են 3 տարի առաջ փախած կրիային: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Sakala տեղական հրատարակությանը:
2015-ի հուլիսի 3-ին Ռեյմո Ռյաեթսը որոշել էր իր Ֆերնանդո անունով կրիային լիճ տանել: Զբոսանքի ժամանակ կրիան կեղտոտվել էր եւ նա որոշել էր ջրով ողողել կենդանուն: Այդ ժամանակ էլ կրիան ձեռքից ընկել եւ անհետացել էր:
2018 թվականի հունիսի վերջին, լճի ափին՝ Ֆերնանդոյի անհետացման վայրից 300 մետր հեռավորության վրա, կրիային հայտնաբերել էր տեղական ձկնորսը: Համացանցի միջոցով նա գտել էր սեփականատիրոջը եւ կենդանուն վերադարձրել նրան:



























