Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով աճել են 0,44 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 77,45 դոլարի:

WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են 0,35 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 74,06 դոլար: