Թուրքիայի հյուսիս-արեւելքում երկաթգծային աղետի հետեւանքով  զոհվածների թիվը հասել է 24-ի, հիվանդանոցներում շարունակում է մնալ 124 մարդ, հայտնում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով  առողջապահության նախարար Ահմետ Դեմիրջանին։

Ավելի վաղ հայտնել էին, որ Թեքիրդաղ նահանգում ուղեւորատար գնացքի հինգ վագոն է դուրս եկել գծերից, ինչի հետեւանքով զոհվել է 10, տուժել՝ 73 մարդ։

Նշում են, որ որոնողական-փրկարարական  աշխատանքները վթարի վայրում ավարտվել են երկուշաբթի, տեղական ժամանակով առավոտյան ժամը 6։00-ին։

Ինչպես նշված է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու կապի նախարարության հայտարարության մեջ՝ գնացքի վթարի պատճառը հորդառատ անձրեւի հետեւանքով երկաթգծի հատվածում տեղի ունեցած սողանքն է։ Ծանր վիրավորների տարհանումը կատարվել է ուղղաթիռների ու տրակտորների օգնությամբ, քանի որ ճանապարհի բացակայության պատճառով ավտոտրանսպորտը չէր կարողանում մոտենալ աղետի վայրին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։