Ղրղզստանի օդային պաշտպանության ուժերի ուղղաթիռը վթարի է ենթարկվել լեռներում փրկրարարական գործողություն իրականացնելիս, տուժել է 4 մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի ԱԻՆ ներկայացուցիր Մուհամմեդ Սվարովը:

«Մի-8ՄՏՎ-ն որոնողական գործողություն էր կատարում Հարավային Էնիլչեկ հարթակում (Խան Տենգրի լեռնագագաթ – խմբ.): Կան տուժածներ»,- հայտնել է նա:

Ղրղզստանի Գլխավոր շտաբի տեղեկություններով՝  վայրէջք կատարելիս կողմնային ուժեղ քամու պատճառով պոկվել է ձախ կողմը: «Նախնական տեղեկություններով՝ տուժել է 4 մարդ: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում տուժածներին տահանելու համար»,- նշել են գերատեսչությունից:

Բարձրլեռնային հարթակից լեռնագնացների տարհանումը ղրղզ օդաչուներից պրոֆեսիոնալ պատրաստվածության բարձրագույն մակարդակ եւ հմտություն է պահանջում: Երկու տարի առաջ ավելի քան 5 հազար մետր բարձրությամբ Խան Տենգրի լեռնազանգվածի Հյուսիսային Էնիլչեկ սառցադաշտի վրա լեռնագնացին փկելու գործողության ժամանակ վայրէջք կատարելիս վթարի էր ենթարկվել Ղրղզստանի ՊՆ Մի-8ՄՏՎ ուղղաթիռը, անձնակազմի տուժած անդամների տարհանման համար մի քանի օր է պահանջվել:

Հուլիսի սկզբին Տուրօպերատորների ղրղզական ասոցիացիայի ներկայացուցիչ Ելենա Կալաշնիկովան հայտնել էր, որ մոտ 5 հազար բարձրլեռնային տուրեր, որ Ղրղզստանի տուրօպերատորները ամրագրել են 2018 թվականի համար, կարող են չեղարկվել, քանի որ պետությունը փրկարար ուղղաթիռներ չունի: Նրա խոսքով՝ տուրօպերատորներն օգտագործել են երկրի Գլխավոր շտաբին պատկանող ուղղաթիռները: Սակայն ապրիլին տուրօպերատորներին հայտնել էին, որ սարքին ուղղաթիռների բացակայության պատճառով երկրի օդուժը չի կարող լեռնագնացներին տարհանել: Տուրօպերատորներն այդ ժամանակ հայտարարել էին, որ իրենց չի հաջողվել հարեւան երկրների իշխանությունների հետ համաձայնության հասնել փրկարար ուղղաթիռներ վարձելու հարցում: Պատճառներից մեկն այն է, որ լեռնագագաթների մի մասը երկրի սահմանամերձ գոտում են, եւ այդ շրջաններում արտասահմանյան ռազմական տեխնիկայի թռիչքը պահանջում է սահմանապահ եւ այլ գերատեսչությունների հետ երկարատեւ հատուկ համաձանություններ: