Սողանքների եւ ջրհեղեղների հետեւանքով, որոնց պատճառը հորդառատ անձրեւներն էին, Ճապոնիայում 103 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Kyodo-ն՝ վկայակոչելով տեղական իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվել էր 85 զոհի եւ 58 անհայտ կորածի մասին:

Հուլիսի 7-ին հայտնի էր դարձել, որ ճապոնական շտապ օգնության ծառայության եւ իրավապահ մարմինների 48 հազար աշխատակից է ներգրավված աղետի հետեւանքով տուժածներին փրկելու եւ օգնություն ցուցաբերելու նպատակով: