Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Փարիզի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը վերացվել է:

«Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- NEWS.am-ին հայտնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ հայկական կողմը պարզում է այդ տեղեկատվության իսկությունը: