Հայկական կողմը պարզում է Փարիզի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի վերացման մասին տեղեկատվության իսկությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները: «Հարցն ուսումնասիրվում է»,- ասել է Հովհաննիսյանը:

Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը դիմել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Դիվանագիտական ներկայացուցչությունից դեռ պատասխան չի ստացել: