Հայկական IT Systems ընկերության kickidler ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրացնելու աշխատողների արդյունավետությունը: Այս մասին Be Automated 2018 ցուցահանդեսի շրջանակում NEWS.am -ի թղթակցին պատմեց IT Systems ընկերության աշխատակից Վազգեն Գալոյանը:

Ընկերությունը գործում է 7 տարի, և արդեն 3 տարի է ներկայացնում է kickidler ծրագիրը:

Վազգենի խոսքով Անդրկովկասում նման ծրագիր չկա:  Kickidler-ը հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատողների արդյունավետությունը և պատասխանատվությունը: Համակարգը տեսագրում է համկարգչի էկրանը, և թույլ տալիս տեսնել, թե ինչով է այդ պահին զբաղվում աշխատողը:

Օրինակ՝ եթե աշխատողը աշխատանքային ժամին զբաղվում է ոչ կողմնակի գործերով, ապա տնօրենը դա կարող է տեսնել, և նկատողություն տալ աշխատողին:

Վազգեն Գալոյանը նշում է, որ եթե աշխատակիցը տեղյակ է ծրագրի աշխատանքի մասին, ապա նրա արդյունավետութունը բարձրանում է մինիմում 30% -ով: Բացի տեսագրումից ծրագիրը նաև գրաֆիկի միջոցով խմբավորում է աշխատողի գործողությունները, և ցույց է տալիս թե, որ կայքում կամ ծրագրում աշխատողը որքան ժամանակ է անցկացրել: Սակայն աշխատակիցները կարող են և չիմանալ, որ իրենց համակարգիչը տեսագրվում է:

Այս ամենը տնօրենին հնարավորություն է տալիս նպաստել աշխատակցի արդյունավետության բարձրացմանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանում տեղի ունեցավ Be Automated 2018 միջոցառումը, որին մասնակցում էին մի շարք ընկերություններ: Մասնակիցները ներկայացնում էին իրենց ծրագրերը, որոնք հաճախորդներին տալիս են մի շարք առավելություններ և հնարավորություններ: