Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ անելով զերծ մնալ աշխատակիցներին որոշակի բանկեր ուղղորդելուց:

«Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում եւ իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով:

Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից եւ չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից:

Շնորհակալություն համագործակցության համար»,– գրել է նախարարը: