«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, համասեփականատեր եւ վարող Ալեքսեյ Վենեդիկտովը Երեւան է ժամանել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու:
Նա արդեն հասցրել է Սեւանա լիճ գնալ, ինչի մասին նշել է Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ «Էխոյի» Youtube-ալիքի ուղիղ եթերում «Իրադարձությունների էությունը» լայվ-ծրագրում Վենեդիկտովը պատասխանել էր NEWS.am-ի լրագրողի հարցին՝ հայտարարելով, որ Հայաստան է ժամանում հուլիսի 24-ին, որպեսզի Հայաստանի վարչապետի հետ հարցազրույց անցկացնի, ինչպես նաեւ երկրում մի փոքր զբոսնի:
Վենեդիկտովը վերջին անգամ Հայաստան էր եկել 15 տարի առաջ. այս այցելության ընթացքում նա մտադիր է այցելել նաեւ Դիլիջան եւ Էջմիածին:
I'm at Lake Sevan | Սևանա լիճ in Sevan, Gegharkunik https://t.co/3HKvcaMKDD
— Алексей Венедиктов (@aavst) 25 июля 2018 г.





























