Երեւանի Այգեգործների փողոցի թիվ 15 տան հարակից տարածքում հունվարի 29-ի առավոտյան հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.07-ին, մարվել` 09.14-ին:

Այրվել են Կ. Խաչատրյանին պատկանող չգործող տրոլեյբուսի 20 քմ. մակերեսով սրահը, որը օգտագործվել է որպես խորդանոց, եւ այնտեղ տեղադրված տնտեսական ապրանքները: